e/hy/Ապահունիներ

New Query

Information
instance ofc/Armenian noble houses
Meaning
Armenian
has glosshye: Ապահունիներ, հայ նախարարական տոհմ Հին Հայաստանի Ապահունիք գավառում։ Ուրարտական արձանագրություններում հիշատակվում են «Աբայենի» անունով։ Մովսես Խորենացին Ապահունիներին համարում է Հայկից սերված, որոնց նախարարական իրավունքը իբրև հաստատել է ավանդական Վաղարշակ թագավորը։ Ապահունիները ներկայացրած զորաթիվը 1000 ձիավոր էր։ Նրանք այն սակավաթիվ նախարարություններից էին, որոնք արքունիքում զբաղեցնում էին երկու բարձ։ Ունեին առանձին եպիսկոպոսություն։ Ապահունիները, ի դեմս Մանեճ իշխանի, Վարդանանց պատերազմում գործակցում էին Վասակ Սյունուն։ Սեբեոսը Ապահունիներից հիշատակում է Մանվել, Արտավազդ, Վստամ և Հմայակ իշխաններին, որոնք VIդ. վերջերին պարսկական բանակում կռվում էին քուշանների դեմ։ VIդ. հետո, շատ նախարարությունների նման, Ապահունիները կորցնում են իրենց քաղաքական դերը։
lexicalizationhye: Ապահունիներ

Query

Word: (case sensitive)
Language: (ISO 639-3 code, e.g. "eng" for English)


Lexvo © 2008-2024 Gerard de Melo.   Contact   Legal Information / Imprint